14:45 | 20.06.11 | Նորություններ | 3325

ՎիվաՍել-ՄՏՍ-ը դարձել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների գլխավոր հովանավոր

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան /ՀՖՖ/ եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը այսօր պայմանագիր են ստորագրել, որի համաձայն ՎիվաՍել-ՄՏՍ-ը դարձել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների գլխավոր հովանավոր:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, այդպիսով ՎիվաՍել-ՄՏՍ-ը աջակցում է Հայաստանում ամենամեծ ժողովրդականությունը վայելող մարզաձեւի` ֆուտբոլի տարածմանն ու զարգացմանը:

Ինչպես անցյալում, այսուհետ նույնպես ընկերությունը պատրաստ է օգնության ձեռք մեկնել այն բոլոր միջոցառումներին ու ծրագրերին, որոնց նպատակն է Հայաստանը ներկայացնել որպես ֆուտբոլի հարուստ ավանդույթներ ունեցող երկիր: