17:47 | 27.05.11 | Նորություններ | 3278

    Մեկնարկել է ԶԼՄ-ների միջեւ մինի-ֆուտբոլի «ՎիվաՍել-ՄՏՍ-2011» մրցաշարը

    Երեւան/Մեդիամաքս/. Այսօր մեկնարկել է Հայաստանի ԶԼՄ-ների միջեւ մինի-ֆուտբոլի «ՎիվաՍել-ՄՏՍ-2011» մրցաշարը:

    Արդեն երկրորդ տարին ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստանձնում է Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի կողմից կազմակերպված մրցաշարի հովանավորությունը:

    Մրցաշարին կմասնակցեն լրագրողական 8 թիմեր: Մրցաշարին կմասնակցի նաեւ “ՎիվաՍել-ՄՏՍ-2010” գավաթի հաղթողը` Մեդիամաքս-ի թիմը:

    Մրցաշարի փակման արարողությունը տեղի կունենա հունիսի 1-ին: