17:31 | 27.05.11 | Նորություններ | 3806

    ԱրմենՏելը մրցանակ է հանձնել դպրոցական մրցույթի հաղթողներին

    Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել ընկերությունը (Beeline ապրանքանիշ) այսօր պարգեւատրել է «Իմ համայնքը» թեմայով համապետական մրցույթի հաղթողներին:

    Ինչպես Մեդիամաքսին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից, մրցույթն անց է կացվել Հայաստանում տեղական ինքնակառավարման 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում:  

    Մրցույթին մասնակցել են Հայաստանի միջնակարգ դպրոցների աշակերտներ, որոնց առաջարկվել է իրենց համայնքի մասին շարադրություն գրել:

    Հանձնաժողովը 11 ամենալավ շարադրություններն է ընտրել` մեկական շարադրություն Հայաստանի եւ Երեւանի յուրաքանչյուր մարզից: Եւս երեք դպրոցականներին` ամենագունեղ եւ պայծառ աշխատանքների հեղինակներին, շնորհվել են պատվավոր առաջին տեղերը:

    Մրցույթի հաղթողները ԱրմենՏելի կողմից ստացել են նեթբուքներ, հեռախոսներ եւ հուշանվերներ: