09:38 | 27.05.11 | Նորություններ | 3066

Վաղը միջազգային SMS-ները Orange-ի բաժանորդների համար կարժենան 1 դրամ

Երեւան/Մեդիամաքս/. Մայիսի 28-ին` Առաջին Հանրապետության օրը, Orange-ն իր բաժանորդներին հնարավորություն է տալիս արտերկրում բնակվող հայրենակիցներին շնորհավորանքներ ուղարկել:

Մայիսի 28-ին ձայնային ծառայությունների յուրաքանչյուր բաժանորդի կողմից աշխարհի ցանկացած ուղղությամբ ուղարկված առաջին 100 հաղորդագրությունները կարժենան 1 դրամ:

Ծառայությունից կարող են օգտվել Orange-ի բոլոր ձայնային ծառայությունների բաժանորդները, ովքեր մայիսի 28-ին ռոմինգում չեն գտնվի: