16:03 | 25.05.11 | Նորություններ | 3554

«ԱրմենՏել»-ը DigiTec 2011-ում կներկայանա կորպորատիվ բաժանորդների համար նախատեսված նոր ծառայություններով

Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն այսօր ասել է, որ DigiTec 2011 բիզնես-ֆորումին ընկերությունը կներկայացնի նոր ծառայություններ` նախատեսված կորպորատիվ բաժանորդների համար:

«Նոր ծառայությունները նախատեսված են հատկապես այն կորպորատիվ բաժանորդների համար, որոնց բիզնեսը մասշտաբային է եւ ընդգրկում է հանրապետության ողջ տարածքը, ինչպես օրինակ` բանկային եւ ապահովագրական տարբեր հաստատությունները»,-ասել է Իգոր Կլիմկոն:

Նա նաեւ տեղեկացրել է, որ ֆորումի շրջանակներում «ԱրմենՏելի» նախաձեռնությամբ Հայաստան են հրավիրվել Disney ընկերության ներկայացուցիչները, որոնց հետ կլոր-սեղան ձեւաչափում կքննարկվեն համագործակցության հեռանկարները, օրինական կոնտենտի եւ էլեկտրոնային վաճառքների զարգացման հնարավորությունները: