11:40 | 21.05.11 | Նորություններ | 1854

ԱրմենՏելը համակարգիչներ նվիրեց գյուղական երեք դպրոցներին

Երեւան/Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն, Գեղամավան եւ Նորատուս գյուղերի դպրոցներին նվիրեց համակարգիչներ:

Համակարգիչների հանձնման արարողությունը տեղի ունեցավ մայիսի 20-ին Գեղարքունիքի մարզպետարանում:

“Մենք ողջունում ենք ընկերության այս նախաձեռնությունը, եւ հուսով ենք, որ ԱրմենՏել-ի այս ծրագիրը կլինի շարունակական:  Նոր ուսումնական տարում ավելի շատ աշակերտներ կարող են մեծ արդյունավետությամբ օգտագործել համացանցի եւ նոր տեխնոլոգիաների հնարավորությունները”, - նշեց Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը:

“Beeline պայծառ ապագա”, դա երիտասարդներին ուղղված մեր սոցիալական ծրագրերի կարգախոսն է, եւ ես ուրախ եմ, որ մեր պարագայում բիզնեսի սոցիալական պատասխանատվության հասկացությունն արդեն համահունչ է  կրթական ծրագրերին եւ ամենաժամանակակից տեխնոլոգիաներին: “ԱրմենՏել” ընկերությունն ուրախ է հայկական դպրոցներում հանդես գալու որպես տեխնոլոգիաների եւ նորարարությունների առաջատար: Հուսով եմ, որ շնորհիվ մեր օգնության երիտասարդ սերունդն ավելի տեղեկացված կլինի համակարգիչների եւ ինտերնետ գրագիտության հարցում”, - ասաց “ԱրմենՏել” ՓԲԸ Վաճառքի տնօրեն Ալեքսանդր Սիվոլապովը:

“ԱրմենՏել” ընկերությունն իրականացնում է այս ծրագիրն արդեն երորրդ տարին, եւ այդ ժամանակահատվածում համակարգիչներով համալրվել են Հայաստանի տասնյակ դպրոցներ: