14:24 | 20.05.11 | Նորություններ | 2617

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր բոնուսային ծրագիր

Երեւան/Մեդիամաքս/. Մինչեւ հունիսի 1-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդները կարող են մասնակցել նոր բոնուսային ծրագրի:

Պետք է ուղարկել *210# անվճար հրահանգը եւ ամեն անգամ, երբ օրվա ընթացքում ՀՀ այլ բջջային, քաղաքային, ինչպես նաեւ 374 97 եւ 374 47 ցանցերից ստացված զանգերի ընդհանուր տեւողությունը կազմի 7 րոպե կամ ավելի, բաժանորդը կստանա բոնուս` մինչեւ օրվա վերջ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին անվճար զանգահարելու հնարավորություն:

Հավաքելով *210*1# հրահանգը` կարելի է ճշտել, թե որքան է մնացել, որ օրվա ընթացքում ստացած զանգերի տեւողությունը կազմի 7 րոպե` բոնուս ստանալու համար: