Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը մասնակի զրկվել է արտաքին ինտերնետից Fibernet ընկերության` Վրաստանի տարածքից ՀՀ մտնող մագիստրալային գծի վնասման հետեւանքով:
Ինչպես Մեդիամաքսին հայտնել են Fibernet-ի տեխնիկական ծառայությունում, վթարը տեղի է ունեցել ՀՀ տարածքում, սակայն դրա ճշգրիտ վայրը դեռ հայտնի չէ:
“Ներկայումս մենք որոշում ենք վնասված հատվածը, որից հետո կարող ենք խոսել կապի վերականգնման ժամկետների մասին”,- ասել են ընկերությունում:
Fibernet-ը ՀՀ երեք մեծածախ ինտերնետ-օպերատորներից մեկն է, որն ունի առաջնային հասանելիություն միջազգային կապուղիներին: