15:16 | 28.04.11 | Նորություններ | 3684

    Ucom-ը սկսում է ծառայություններ մատուցել Նոր Նորք համայնքում

    Երեւան/Մեդիամաքս/. Ucom ընկերությունը սկսում է ծառայություններ մատուցել Երեւանի Նոր Նորք համայնքում:

    Ucom-ի ծառայությունները արդեն հասանելի են Երևանի 5 համայնքերում` Կենտրոն, Դավթաշեն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք:

    Ընկերությունն իրականացնում է ցանցի համակցման աշխատանքների վերջին փուլը նաև Ավան համայնքում եւ նախատեսում է ավարտել դրանք մայիսի սկզբին: