17:54 | 27.04.11 | Նորություններ | 3420
Երեւան/Մեդիամաքս/. Երեւանում սկսվել է Հայաստանի առաջին միջազգային բուժքույրական համագումարը, որի գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը:
Ընկերությունը 10 միլիոն դրամ է հատկացրել համագումարի կազմակերպչական ծախսերը հոգալու համար:
«Քույրական գործն ավելին է, քան պարզապես աշխատանք: Այն առաքելություն է, որին պետք է սատարել: Առողջապահությունը մշտապես եղել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ուշադրության կենտրոնում: Մենք հավատում ենք, որ մարդկանց ունակությունների ընդլայնմանն ուղղված ծրագրերում ներդրումներ կատարելը մեր ժողովրդի ներուժը զարգացնելու լավագույն միջոցն է», - նշել է ընկերության ղեկավար Ռալֆ Յիրիկյանը: