15:14 | 28.04.11 | Նորություններ | 3137

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը իջեցրել է «Բջջային հեռուստատեսության» գները

Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն առաջարկում է «Բջջային հեռուստատեսության» առավել հարմար պայմաններ:

Այժմ ընկերության բաժանորդները կարող են Basic փաթեթը ձեռք բերել նաեւ 7 կամ 30 օրով, ինչը կարժենա համապատասխանաբար 500 կամ 1000 դրամ:

1 օրով ձեռք բերելու դեպքում Basic փաթեթի արժեքը նախկին 400 դրամի փոխարեն կազմում է 100 դրամ: