10:55 | 20.04.11 | Նորություններ | 3167

Շիրակացու 1400-ամյակը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2012թ. նշանակալից տարեդարձների ցանկում

Երեւան: Մեդիամաքս: ՅՈՒՆԵՍԿՕ-ն քննարկել է 2012թ. համար ներկայացված նշանավոր անձանց տարեդարձների հայտերը եւ ցանկում ընդգրկել է Անանիա Շիրակացու 1400-ամյակը:

Այս մասին Մեդիամաքս-ին տեղեկացրել են Բյուրականի աստղադիտարանում, որը եւ ներկայացրել էր Շիրակացու 1400-ամյակի հայտը:

Անանիա Շիրակացին հայ միջնադարյան խոշորագույն գիտնական է. փիլիսոփա, մաթեմատիկոս, տիեզերագետ, ճշգրիտ գիտությունների, բնագիտության, աստղագիտության հիմնադիրը Հայաստանում:

ՀՀ Կառավարությունը արդեն հավանություն է տվել 2012-2013թթ. Շիրակացու հոբելյանական ծրագրին: