09:39 | 20.04.11 | Նորություններ | 4111

Թբիլիսիում կկայանա հայ-վրացական բիզնես-ֆորում` նվիրված ՏՏ-ոլորտին

Երեւան: Մեդիամաքս: 2011թ. ապրիլի  26-ին Թբիլիսիում` Վրաստանի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարությունում կկայանա առաջին հայ-վրացական բիզնես-ֆորումը` նվիրված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին:

Ինչպես Մեդիամաքս-ին տեղեկացրեցին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում (ԻՏՁՄ), հայկական պատվիրակության մեջ մասնակցելու հայտեր են արդեն ներկայացրել Armenian Software, CHS Vericel Service, Nork Information-Analytical Center, Norma Plus, Smart-Tech, E-works, Apaga Technologies, IDS Design and Technologies, Vanarmcomp, Westsoft, Essential Solutions, Altacode, SouthTech Consulting, Inc, EKENG, GITC, Compass եւ Firm Alpha ընկերությունները:

Ֆորումի նպատակն է խթանել ինովացիոն ոլորտում հայ-վրացական բիզնես կապերը, աջակցել հայկական ընկերությունների գործարար լուծումների եւ առաջարկությունների ներկայացմանը վրացական շուկայում, ներկայացնել վրացական ընկերություններին հայկական շուկայի հնարավորությունները: