17:37 | 14.03.11 | Նորություններ | 3560

    Orange-ի սմարթֆոնների գնորդներին սպասում են Իվ Լարոկի երեկույթի տոմսեր

    Orange-ը մարտի 18-ին, ժամը 23-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք DJ Իվ Լարոկի համերգի գլխավոր գործընկերն է: 

    Այդ առթիվ Orange-ի խանութներից մարտի 14-ից մինչև մարտի 17-ը ցանկացած սմարթֆոն գնած հաճախորդը կստանա Իվ Լարոկի երեկույթի 2 տոմս: 

    Տոմսեր  կստանան սմարթֆոնների միայն առաջին 75 գնորդները: 

    Տոմսերը կարելի է ստանալ Հյուսիսային պողոտա 1 հասցեում գտնվող Orange-ի գլխավոր խանութից մինչև մարտի 18-ի երեկոյան ժամը 8-ը: