13:30 | 14.03.11 | Նորություններ | 3021

Շուրջ 100 մարդ ամեն օր առցանց հետեւում է կառավարության ծախսերին

Երեւան: Մեդիամաքս: www.e-gov.am կայքը ամեն օր գրանցում է 18 հազար այցելու:

Այդ մասին այսօր հայտարարել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը` պատասխանելով էլեկտրոնային կառավարության համակարգի սպառողների ակտիվության մասին Մեդիամաքսի հարցին:

Նրա խոսքերով, ամեն օր շուրջ 100 մարդ այցելում են «Պետական բյուջեն իրական ռեժիմում» բաժին` հետեւելով կառավարության ծախսերին, իսկ 300-350 այցելու օրվա ընթացքում հետեւում են իրենց նամակների ու դիմումների ընթացքին:

Դավիթ Սարգսյանն ասել է, որ ամեն ամիս այցելությունների աճը կազմում է շուրջ 15%: