15:40 | 14.02.11 | Նորություններ | 1957

“ԱրմենՏել”-ը սկսում է Երևանի 47 ԱՀԿ-ի թվայնացումը

Երեւան/Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը Beeline) սկսում է Երևանի 47 ԱՀԿ-ի թվայնացման աշխատանքների առաջին փուլը:

47 ԱՀԿ-ի 5000 բաժանորդային գծերի վերամիացումը թվային կայանին նախատեսվում է ավարտել մինչև 2011 թ. մարտի 31-ը, ապահովելով թվային կապով Երևանում “ԱրմենՏել”-ի ֆիքսված ցանցի բաժանորդների ավելի քան 99 տոկոսը:

““ԱրմենՏել”-ի տեխնիկական մասնագետների աշխատանքի և լարային ենթակառուցվածքի զարգացմանն ուղղված զգալի ներդրումների շնորհիվ Երևանի հեռախոսագծերի թվայնացման մակարդակը թույլ է տալիս դասել Հայաստանի մայրաքաղաքն աշխարհի տեխնոլոգիապես բարձր զարրգացում ունեցող քաղաքների շարքին: Հաճելի է, որ ԱՊՀ երկրների մայրաքաղաքներից  Երևանն առաջիններից է, որ կհասնի թվայնացումն այսպիսի բարձր մակարդակի”, - նշեց “ԱրմենՏել” ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: 

47 ԱՀԿ-ի թվայնացման աշխատանքների առաջին փուլի ավարտից հետո ամբողջ երկրում թվային հեռախոսակայաններին միացված կլինի “ԱրմենՏել” ընկերության ֆիքսված ցանցի բաժանորդների 81 տոկոսը: