14:23 | 14.02.11 | Նորություններ | 2430

    Fibernet. կապի հետ կապված խնդիրներն առաջացել են Վրաստանի տարածքում տեխնիկական վթարի հետեւանքով

    Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանում արտաքին ինտերնետ-կապի հետ կապված խնդիրներն առաջացել են Վրաստանի տարածքում տեխնիկական վթարի հետեւանքով, Մեդիամաքս-ին հայտնել է Fibernet մագիստրալային ինտերնետ-պրովայդերի մամուլի քարտուղար Միքայել Բալայանը:

    Նրա խոսքերով, վրացական կողմը հայաստանյան գործընկերներին տեղեկացրել է, որ խնդիրը կլուծվի մեկ ժամվա ընթացքում:

    «Մենք կապի վերականգնում ենք սպասում առաջիկա րոպեներին»,- ասել է Միքայել Բալայանը: