17:33 | 11.02.11 | Նորություններ | 3091

Beeline-ը առաջարկում է «գեղեցիկ» հեռախոսահամարներ սիրահարների տոնի կապակցությամբ

Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) այսօր հայտարարել է ակցիայի մեկնարկի մասին, որի շրջանակներում 2011թ. փետրվար ամսվա հանգստյան եւ տոնական օրերին ֆիզիկական անձինք կարող են ձեռք բերել Beeline բջջային ցանցի «գեղեցիկ» հեռախոսահամարներ կես գնով:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, այս հանգստյան օրերին, ինչպես նաեւ փետրվարի 14-ին «արծաթե» համարի արժեքը կկազմի 2500 դրամ, իսկ «ոսկե» համարինը` 30000 դրամ:

«Փետրվարն իր սիրահարներին եւ նորապսակներին նվիրված տոներով կարելի է համարել հայ երիտասարդների ամենասիրելի ամիսներից մեկը: Այդ տոնական օրերի նախաշեմին «ԱրմենՏել» ընկերությունն ուրախ է բոլոր հաճախորդներին առաջարկել իրենց հարազատներին, ընկերներին եւ սիրելիներին յուրօրինակ նվեր մատուցելու նոր հնարավորություն», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ակցիայի շրջանակներում յուրաքանչյուր հաճախորդ կարող է գնել մեկ «գեղեցիկ» համար: