15:26 | 18.01.11 | Նորություններ | 3297

Orange Armenia-ի` հաշվեկշիռը լիցքավորած 100 բաժանորդներ նվեր կստանան բջջային հեռախոս

Երեւան /Մեդիամաքս/. Orange Armenia ընկերությունն այսօր ներկայացրել է նոր առաջարկ իր բաժանորդների համար: 

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ընկերության մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանի խոսքերով, այժմ «Խոսենք» ծառայության բաժանորդները, լիցքավորելով հաշիվը 500 դրամ եւ ավել գումարով, հնարավորություն կստանան 31 օրվա ընթացքում զանգահարել Orange-ի բաժանորդներին 1 դրամ/րոպե սակագնով, իսկ տեղական այլ ցանցերին` 30 դրամ/րոպե սակագնով: 

Արամ Մկրտչյանը հայտնել է նաեւ, որ հաշիվը լիցքավորելով 500 դրամ եւ ավել գումարով` բջջային օպերատորի բաժանորդները կարող են նվեր ստանալ Alcatel, Nokia կամ Samsung 100 հեռախոսներից որեւէ մեկը: Իսկ շաբաթվա ընթացքում նվեր կստանա հաշվեկշիռը լիցքավորած յուրաքանչյուր հազարերորդ բաժանորդը: 

Ինչպես նշել է Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան, Orange-ի բաժանորդների քանակն արդեն կազմում է ավելի քան 500 հազ.: Նրա խոսքերով, բաժանորդային բազայի աճը վկայում է քաղաքացիների վստահության մասին, ինչպես նաեւ «մեզ կոչ է անում ավելի պատասխանատու լինել»: