12:08 | 30.12.10 | Նորություններ | 2954

Հայաստանը դարձել է ԱՊՀ առաջին երկիրը, որտեղ գործարկվել է 4G ցանց, ասել է վարչապետը

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ասել է, որ երրորդ սերնդի բջջային կապը (3G) հասանելի է երկրի ողջ տարածքում: 

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, կառավարության նիստում Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ վերջերս Հայաստանը դարձել է ԱՊՀ առաջին երկիրը, որտեղ գործարկվել է 4G ցանց:

Աշխարհում կա ընդամենը 10 երկիր գործող 4G ցանցով, եւ դրանցից մեկը Հայաստանն է, նկատել է վարչապետը:

Խոսելով հեռահաղորդակցային ոլորտի ձեռքբերումների մասին` վարչապետն ասել է, որ Հայաստանում արագ ինտերնետի մանրածախ գինը ամսական 15 հազարից միջինը նվազել է մինչեւ 8 հազար դրամ: Տիգրան Սարգսյանն ասել է նաեւ, որ կրկնակի կրճատվել է մեծածախ ինտերնետի գինը: