16:07 | 29.12.10 | Նորություններ | 3567

Վաղը հայտնի կդառնան e-Content 2010 մրցույթի հաղթողները

Երեւան/Մեդիամաքս/. Վաղը Երեւանում կհայտարարվեն հայոց տպագրության 500-ամյակին նվիրված e-Content 2010 էլեկտրոնային բովանդակության 5-րդ համահայկական մրցույթի հաղթողները: 

Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ եւս e-Content մրցույթը կընթանա World Summit Award-ի (WSA) սահմանած 8 անվանակարգերում`

- էլեկտրոնային ուսուցում;
- էլեկտրոնային առողջապահություն;
- էլեկտրոնային գիտություն;
- էլեկտրոնային մշակույթ;
- էլեկտրոնային զվարճանք;
- էլեկտրոնային բիզնես;
- էլեկտրոնային կառավարում;
- էլեկտրոնային ներգրավում:

e-Content 2010 մրցույթի գլխավոր հովանավորը «ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային օպերատորն է:

e-Content 2010 մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 30-ին ժամը 19:00-ին «Մոսկվայի Տանը»: