11:35 | 22.12.10 | Նորություններ | 3130
Երեւան/Մեդիամաքս/. «Ծաղկաձոր» լեռնադահուկային կենտրոնի պաշտոնական բացումը տեղի է ունեցել երեքշաբթի օրը` «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության ֆինանսական աջակցությամբ:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, կենտրոնն ունի կարեւոր նշանակություն համաշխարհային դասի մրցաշարերի կազմակերպման համար, ինչը նախկինում անհնարին էր: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աջակցության շնորհիվ կենտրոնը հագեցած է միջազգային մրցումների անցկացման համար անհրաժեշտ պրոֆեսիոնալ սարքավորումներով:
«Հայաստանում միջազգային մրցույթների անցկացումը զարգացած ենթակառուցվածքների շնորհիվ կնպաստի տնտեսական զարգացման շարունակականության ապահովմանը: Հայաստանն աստիճանաբար դառնում է ձմեռային սպորտի համար զբոսաշրջային գրավիչ ուղղություններից մեկը, եւ մենք պետք է աջակցենք այս համահայկական նշանակության նախագծին»,- ասել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը Ծաղկաձորի, Հրազդանի, Ապարանի, Վանաձորի, Գյումրիի, Աշոցքի եւ Երեւանի մարզիկներին տրամադրել է նաեւ լեռնադահուկային 150 միավոր հանդերձանք: Հուսալի ինտերնետ-հասանելիության ապահովումը «ՄՏՍ-Կոնեկտ» 3G մոդեմների միջոցով առանցքային նշանակություն է ունեցել Ծաղկաձորում միջազգային մակարդակի մրցաշարերի անցկացման հարցում: