16:08 | 20.12.10 | Նորություններ | 3394

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը գործարկել է 4G-LTE ցանցը Երեւանում

Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունն այսօր հայտարարել է 4G-LTE նոր սերնդի ցանցի փորձնական առեւտրային գործարկման մասին Երեւանի փոքր կենտրոնում եւ Արաբկիր համայնքում:

Ինչպես գործարկման արարողությանը, որին մասնակցում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ասել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Հայաստանը տարածաշրջանում առաջին, իսկ աշխարհում 10-րդ երկիրն է, որտեղ գործարկված է 4G ցանց, ինչպես նաեւ առաջին երկիրն է աշխարհում, որը գործարկել է դատա-ռոումինգ 4G ցանցում:

Տեսականորեն 4G ցանցի թողունակությունը հասնում է 160 Մբիտ/վրկ-ի (dowload) եւ 50 Մբիտ/վրկ-ի (upload), իսկ գործնականում այդ թվերը կազմում են, համապատասխանաբար, 148-162 Մբիտ/վրկ եւ 48 Մբիտ/վրկ: Հայաստանյան սերվերների վրա արագությունը հասնում է 48 Մբիտ/վրկ-ի (dowload) եւ 21 Մբիտ/վրկ-ի (upload):

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի 4G նոր սերնդի ցանցի գործարկման գործընկերներն են ERICSSON եւ HUAWEI ընկերությունները: