14:35 | 20.12.10 | Նորություններ | 3557

Orange Armenia-ն եւ «Շեն»-ը շարունակում են ՀՀ համայնքային զարգացմանն ուղղված բարեգործական ծրագիրը

Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia ընկերությունը եւ «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը շարունակում են Հայաստանի հեռավոր համայնքների զարգացմանն ուղղված բարեգործական ծրագրի իրականացումը:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են Orange Armenia-ի մամուլի ծառայությունում, ծրագրի շրջանակներում վերաբացվել են Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի եւ Ջուջեւան գյուղի միջնակարգ դպրոցի մարզադահլիճները: Orange ընկերությունը ֆինանսավորել է մարզադահլիճների կահավորումը` ծրագրին հատկացնելով 5.6 մլն դրամ:

«Մեզ համար շատ կարեւոր է նաեւ մեր ներդրումն ունենալ երկրի «ոչ հաղորդակցային» ոլորտներում, եւ որպես մեր բարեգործական ծրագրերի առանցք սահմանել ենք այն ամենը, ինչ վերաբերում է երեխաներին, ինչպես նաեւ խոցելի գյուղական համայնքներին: Կարեւոր է այն փաստը, որ այս ծրագրի իրականացման գործում մասնակցություն են ունեցել ինչպես «Շեն» կազմակերպությունը, այնպես էլ համայնքները: Համայնքների ներգրավվածությունը մեզ համար երաշխիք է ծրագրի կենսունակության համար», - ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: