«ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն
16:47 | 17.12.10 | Նորություններ | 2994
Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել ընկերությունը (Beeline ապրանքանիշ) հայտարարել է ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում Hi-Line ծառայության գործարկման մասին:
Եղվարդը դարձել է Հայաստանի 39-րդ քաղաքը, որտեղ հասանելի է Hi-Line լայնաշերտ ինտերնետ-հասանելիության ծառայությունը:
««ԱրմենՏել» ընկերություն` որպես կապի միասնական օպերատոր, Հայաստանի շրջաններում Hi-Line լայնաշերտ ինտերնետ ծառայության զարգացումը դասակարգում է առաջնահերթ խնդիրների շարքում: Հաշվի առնելով այս հանգամանքը` մենք ակտիվորեն ընդլայնում ենք մեր ցանցի աշխարհագրությունը` Հայաստանի մարզերի բնակիչներին հնարավորություն ընձեռելով ստանալ արագ եւ հուսալի ինտերնետ կապ», - նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: