16:36 | 13.12.10 | Նորություններ | 2882

“ՎիվաՍել-ՄՏՍ”-ը ստացել է ISO 9001:2008 համապատասխանության սերտիֆիկատ

Երեւան/Մեդիամաքս/. “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը ստացել է ISO 9001:2008 համապատասխանության սերտիֆիկատ` դառնալով Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտում համապատասխան փաստաթուղթ ստացած առաջին ընկերությունը:
 
“ՎիվաՍել-ՄՏՍ”-ում ISO 9001:2008 ստանդարտի պահանջներին համապատասխան Որակի կառավարման համակարգի ներդրման նախագիծը մեկնարկեց 2009-ի նոյեմբերին, այսօր հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունում:

ISO 9001:2008 սերտիֆիկատը “ՎիվաՍել-ՄՏՍ”-ին շնորհվել է բջջային հեռահաղորդակցության ծառայությունների մատուցման եւ հաճախորդների սպասարկման ոլորտների համար: Այն ուղղված է մատուցվող ծառայությունների եւ հաճախորդների սպասարկման որակի բարելավմանն ու հաճախորդների գոհունակության բարձրացմանը, ինչպես նաեւ ընկերության գործառություններին առնչվող պարտադիր եւ կարգավորող պահանջների շրջանակներում անընդհար բարելավմանը: 
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ում ներդրված Որակի կառավարման համակարգը համապատասխանում է ISO 9000 շարքի ստանդարտներում սահմանված հետեւյալ սկզբունքներին.
 
1.         բաժանորդամետություն;
2.         առաջնորդություն;
3.         մարդկանց ներգրավում;
4.         գործընթացային մոտեցում;
5.         համակարգային մոտեցում կառավարմանը;
6.         շարունակական բարելավում;
7.         փաստերի վրա հիմնված որոշումների կայացում;
8.         մատակարարների հետ փոխշահավետ հարաբերություններ:
 
2010 թվականի օգոստոսին «SGS Group»-ը (ստուգման, վավերացման, թեստավորման եւ սերտիֆիկացման ոլորտում համաշխարհային առաջատար ու նորարար շվեյցարական ընկերություն է` հիմնված 1878 թվականին, որն ունի որակի եւ անաչառության համաշխարհային չափանիշի ճանաչում) “ՎիվաՍել-ՄՏՍ”-ում անցկացրեց ISO 9001:2008 սերտիֆիկացման աուդիտ, ինչի արդյունքներով 2010թ. նոյեմբերին ընկերությունը ստացավ ISO 9001:2008 համապատասխանության սերտիֆիկատ:

Սերտիֆիկացումն իրականացվել է ՄՏՍ խմբի որակի կառավարման համակարգի սերտիֆիկացման նախագծի շրջանակներում: