13:17 | 13.12.10 | Նորություններ | 2615
Երեւան/Մեդիամաքս/. «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի շրջանակներում համակարգիչների վաճառքը Երեւանում եւ մարզերում կսկսվի 2 շաբաթվա ընթացքում:
Մեդիամաքս-ի խնդրանքով մեկնաբանելով դեկտեմբերի 8-ին կայացած պաշտոնական մեկնարկից հետո վաճառքի հետաձգման պատճառները` «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի համակարգող Նորայր Վարդիկյանն ասել է, որ ներկայումս լուծվում են սարքավորումները ՀՀ ողջ տարածքի վաճառակետեր հասցնելու տրանսպորտային խնդիրները:
Վաճառքի մեկնարկին զուգահեռ www.computerforall.am կայքում կտեղադրվի համակարգիչների տեսականին մանրամասն նկարագրությամբ եւ գնանշմամբ: