“ԱրմենՏել” ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն
16:28 | 10.12.10 | Նորություններ | 3346
Երեւան/Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ընկերությունը ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) գործարկել է Hi-Line ծառայության “Մեգա 1024”, “Մեգա 2048”, “Մեգա 3072” անսահմանափակ նոր սակագնային փաթեթները:
Ոչ պակաս քան 12 ամսով պայմանագիր կնքելու դեպքում ամսեկան բաժանորդային վարձը “Մեգա 1024”, “Մեգա 2048”, “Մեգա 3072” կազմում է համապատասխանաբար 8000, 12000 եւ 15000 դրամ: Hi-Line ծառայության նոր անսահմանափակ սակագնային փաթեթին կարող են միանալ ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդները:
“Կապի ինտեգրված օպերատոր, “ԱրմենՏել” ընկերությունը հերթական անգամ նախաձեռնում է Հայաստանի ինտերնետ շուկայում գների իջեցումը: Hi-Line ծառայությունը մեծ համբավ է վայելում եւ այսօր մենք կարող ենք անվանել այն ժողովրդական: Մենք ուրախ ենք կրկին իջեցնել ծառայության արժեքը եւ առաջարկել ինտերնետ-հասանելիության ավելի բարձր արագություն ապահովող նոր սակագնային փաթեթ”, - նշեց “ԱրմենՏել” ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Նոր բաժանորդներին մոդեմը եւ միացումը տրամադրվում են անվճար, բաժանորդը հնարավորություն կստանա նաեւ անվճար օգտվել ինտերնետից առաջին ամսվա ընթացքում: Գործող բաժանորդները ցանկացած պահի կարող են վերակնքել իրենց պայմանագրերը եւ անցնել դեպի ավելի բարձր արագություն ապահովող “Մեգա” սակագնային փաթեթ:
Այն բաժանորդներն, ովքեր օգտվում են Hi-Line ծառայության “Նախընտրելի” սակագնային փաթեթից ավելի քան 12 ամիս կարող են, վերակնքելով պայմանագիրն, անցնել դեպի “Մեգա” սակագնային փաթեթ առանց որեւէ սահմանափակումների եւ առաջին ամիսն անվճար օգտվել ծառայությունից:
“Մեգա” անսահմանափակ սակագնային փաթեթին միացած բաժանորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կարող են անցնել միայն դեպի ավելի բարձր արագությամբ սակագնային փաթեթներ: Պայմանագրի կնքմանը կամ վերակնքմանը հաջորդող 12 ամսվա ընթացքում ծառայությունից հրաժարվելու դեպքում բաժանորդը վճարում է “Մեգա” սակագնային պլանի եւ նույն արագությամբ Hi-Line անսահմանափակ սակագնային պլանի համար նախատեսված ամսավճարների տարբերությունը` օգտագործման ժամանակահատվածի համար: