15:43 | 10.12.10 | Նորություններ | 3699

    Beeline-ը կօգնի “Երեւան Ջուր” ընկերությանը տեղեկացնել քաղաքացիներին

    Երեւան/Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ընկերությունը (Beeline ապրանքանիշ) եւ “Երեւան Ջուրը” այսօր համագործակցության համաձայնագիր են ստորագրել:

    Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, ըստ համաձայնագրի, Երեւանի բնակիչները “ԱրմենՏել”-ի ֆիքսված կապի միջոցով կտեղեկացվեն ջրամատակարարման համակարգում կատարվող ընթացիկ աշխատաքների, հնարավոր անջատումների եւ ընթացիկ պարտքի մասին:

    “Երեւան Ջուր” ՓԲԸ գլխավոր տնօրեն Պասկալ Ռուայենի խոսքերով, տվյալ նորամուծությունը թույլ կտա բարձրացնել հաճախորդների տեղեկացվածության մակարդակը եւ վստահությունը ընկերության ծառայությունների հանդեպ:

    “ԱրմենՏել” ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն նշել է, որ գործընթացը կազմակերպվելու է “Ավտոինֆորմատոր” համակարգի հիման վրա, որն առաջին անգամ է փորձարկվել Հայաստանում:

    Զանգերը կատարվելու են քաղաքացիներին հարմար ժամերին: