12:28 | 29.11.10 | Նորություններ | 3464

Վայքում բացվեց Orange-ի խանութը

Երեւան/Մեդիամաքս/. Վայք քաղաքում տեղի է ունեցել Orange-ի խանութի պաշտոնական բացման արարողությունը:

Սա մեկն է այն 13 խանութներից, որոնք նախորդ շաբաթվանից միաժամանակ բացվեցին Հայաստանի տարբեր քաղաքներում`Ախուրյանում, Ամասիայում, Ջերմուկում, Աշոցքում, Մյասնիկյանում, Բերդում, Մեղրիում, Տաշիրում և այլ բնակավայրերում:

Այժմ Orange-ն իր հաճախորդներին ընդունում է թվով 71 խանութներում:

“Կարճ ժամանակում մենք կառուցել ենք ընդարձակ 3G+ ցանց, և այժմ Հայաստանի բնակչության ավելի քան 93%-ին հասանելի են մեր ծառայությունները: Ծածկույթի ընդլայմանը զուգահեռ` շարունակում ենք ընդլայնել նաև վաճառքի ցանցը Հայաստանի մոտ ու հեռու բնակավայրերում, որի նպատակն է մոտ լինել հաճախորդներին և հնարավորինս հեշտացնել նրանց սպասարկումը”, - ասաց Orange Armenia-յի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան խանութի բացման պաշտոնական արարողության ժամանակ:

Orange-ը կշարունակի վաճառքի ցանցի ընդլայնումը` մինչև տարեվերջ Հայաստանում իր խանութների քանակը հասցնելով մոտ 80-ի: