10:03 | 29.11.10 | Նորություններ | 3293

Հայաստանում էլեկտրոնային առեւտրի ծավալը 2010թ. III եռամսյակում կազմել է 0.5 մլրդ դրամ

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ ինտերնետային տիրույթում անկանխիկ վճարումների ծավալը 2010թ. երրորդ եռամսյակում կազմել է 2,6 մլրդ դրամ, ինչը 0,6 մլրդ դրամով գերազանցում է II եռամսյակի ցուցանիշը:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունում, էլեկտրոնային առեւտրին, ինչպես եւ այս տարվա երկրորդ եռամսյակում, բաժին է ընկնում 0.5 մլրդ դրամ: Մնացած 2,1 մլրդ դրամը ինտերնետում փոխանցվել է քարտից քարտ: