«ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն
13:45 | 26.11.10 | Նորություններ | 2887
Երեւան/Մեդիամաքս/. Beeline-ը հայտարարել է «096» կոդով բջջային հեռախոսահամարների ստացման հայտերի օն-լայն գրանցման մեկնարկի մասին:
Հաճախորդները կարող են հայտ լրացնել www.beeline.am կայքում` նշելով ընտրված համարը, ազգանունը, անունը, անձնագրի տվյալները, հասցեն եւ հետադարձ հեռախոսահամար:
«Beeline-ի ծառայությունների պահանջարկն օրեցօր աճում է, եւ մենք ուրախ ենք մեր հաճախորդներին հնարավորություն առաջարկել ստանալու հեռախոսահամար «096» կոդով: Հաշվի առնելով դիմումների մեծ քանակը` մենք որոշել ենք բոլոր ցանկացողներին հնարավորություն տալ մեր կայքում նախօրոք ամրագրել նոր համարը` տնտեսելով նրանց ժամանակը»,- նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Մեկ անձնագրով կարելի է ամրագրել միայն մեկ համար: Եթե բաժանորդի ընտրած հեռախոսահամարն արդեն ամրագրված է, համակարգն առաջարկում է ընտրել մեկ ուրիշը: Ընտրված համարը կարելի է ձեռք բերել Beeline-ի վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում` դեկտեմբերի 6-ին նախատեսված վաճառքի մեկնարկից հետո 7 օրվա ընթացքում:
«096» կոդով համարների վաճառքի մեկնարկի հստակ օրը ընկերությունը կհայտարարի լրացուցիչ: