14:18 | 19.10.10 | Նորություններ | 2805

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Facebook-ից խնդրում է փակել կեղծ էջը

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նամակով դիմել է Facebook-ի ադմինիստրացիային, պաշտոնապես խնդրելով փակել անհայտ անձանց կողմից բացված “Human Rights Defender of the Republic of Armenia” էջը, “որը կարող է մոլորության մեջ գցել մեր  բազմաթիվ դիմումատուներին”:

“Մենք ունենք հավաստի տեղեկատվություն, որ այդ էջում գրանցված 700-ից ավելի անդամների որոշ մասը անդամակցել է վերոնշյալ խմբին` թյուրիմացաբար կարծելով, որ այն իսկապես  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի էջն է”, - ասված է դիմումում:

Դիմում ասված է, որ հիմնականում էջի պատասխանատուներն իրենց անդամներին ուղարկում են տարբեր ապրանքների վաճառքը խրախուսող գովազդներ:

“Մենք մեր անհանգստությունը և բողոքն ենք հայտնում եւ պաշտոնապես խնդրում փակել տվյալ էջը», - ասված է դիմումի մեջ: