13:42 | 13.10.10 | Նորություններ | 2889

Beeline-ը միացել է հինգերորդ միջազգային կապուղուն

Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել»-ը (Beeline  ապրանքանիշ) միացել է TeliaSonera ընկերության միջազգային կապուղուն:

Նոր ուղղությունը հինգերորդ անկախ կապուղին է, որն ապահովում է «ԱրմենՏել»-ի մուտքը համացանց, այսօր Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում:

Մալուխը Արեւելյան Եվրոպա է մտնում Վրաստանի տարածքով:

««ԱրմենՏել»-ը ՀՀ հեռահաղորդակցային շուկայի առաջատարն է, այդ թվում նաեւ կապի ծառայությունների կայուն աշխատանքի ապահովման նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շնորհիվ: Արտաքին կապուղիների դիվերսիֆիկացումը կբարձրացնի միասնական օպերատորի անկախ ենթակառուցվածքի հզորությունն ու անկախության աստիճանը, հիմք կհանդիսանա նոր առաջարկների համար կապի եւ ինտերնետ հասանելիության ոլորտում»,- նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: