11:13 | 23.09.10 | Նորություններ | 3352

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը մտադիր է նոր հեռախոսներ ներկայացնել շուկայում

Եեւան/Մեդիմաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը գոհ է այն արդյունքներից, որ ընկերությունը գրանցել ս.թ. III եռամսյակի ընթացքում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Ռալֆ Յիրիկյանն այս մասին ասել է “Արմնյուզ” հեռուստաընկերության հետ հարցազրույցում:

“Այս եռամսյակում մենք գրանցեցինք բավականին մեծ աճ նախորդ եռամսյակի եւ նախորդ տարվա երրորդ եռամսյակի համեմատ: Մենք կարողացել ենք նախատեսած ծրագրերի մեծ մասն արդեն իրականացնել. դրանք են տեխնիկական ցանցի զրագացումն ու ընդլայնումը, նորարարությունների ներդրումը եւ գործարկումը ցանցի մեջ», - ասել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրենը:

Ռալֆ Յիրիկյանն ասել, որ ««ՎիվաՍել-ՄՏՍ»-ը միշտ ձգտում է առաջարկել ամենանորարար ծառայությունները, թե ինտերնետի, թե հեռախոսների վաճառքների առումով. վերջերս մենք առաջինն էինք, որ շուկայում պաշտոնապես ներկայացրեցինք BlackBerry հեռախոսները, նույն կերպ` HTC սմարթֆոնները»:

“Մեր ծրագրերում արդեն կա նաեւ այլ հեռախոսների ներմուծումը առաջին անգամ հայաստանյան շուկայում”, - ասել է Ռալֆ Յիրիկյանը: