16:04 | 17.09.10 | Նորություններ | 3104

    Վաղը կմեկնարկի ՀՀ ԶԼՄ-ների միջև մինի-ֆուտբոլի «ՎիվաՍել-ՄՏՍ-2010» մրցաշարը

    Երեւան/Մեդիամաքս/. Սեպտեմբերի 18-ին Երեւանում կմեկնարկի Հայաստանի ԶԼՄ-ների միջև մինի-ֆուտբոլի «ՎիվաՍել-ՄՏՍ-2010» մրցաշարը:
     
    Մրցաշարի կազմակերպիչն է Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան/ԱԹԱ/, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ստանձնել է մրցաշարի հովանավորությունը:
     
    Մրցաշարին կմասնակցի լրագրողական ֆուտբոլային 8 թիմ:
     
    Մրցաշարի փակման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին: