12:59 | 17.09.10 | Նորություններ | 2980

«ԱրմենՏել»-ը գործարկել է «Beeline Բոնուս» նորացված նախագիծը

Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարել է բջջային կապի հետվճարային ու կանխավճարային համակարգերի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար «Beeline Բոնուս» նախագծի գործարկման մասին:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «ԱրմենՏել»-ի մամուլի ծառայությունում, բաժանորդները կարող են կուտակված միավորները փոխանակել Beeline ցանցի ներսում անվճար րոպեների, SMS-հաղորդագրությունների կամ գեղեցիկ համարների հետ:

Բոնուսային միավորները անժամկետ եւ կանխավճարային համակարգի բաժանորդներին տրամադրվում են օրվա ընթացքում հիմնական հաշվեկշռից ձայնային ծառայությունների եւ SMS-հաղորդագրությունների ծախսերի համար: Հետվճարային համակարգի բաժանորդները բոնուսային միավորներ ստանում են յուրաքանչյուր ամսվա սկզբում` կախված այն բանից, թե որքան է նախորդ ամսվա ընթացքում բաժանորդը օգտվել նշված ծառայություններից:

«Կանխավճարային համակարգի բաժանորդը ստանում է 5 միավոր, եթե օրվա ընթացքում ծախսում է 50 դրամ ձայնային կամ SMS ծառայություններից օգտվելու համար: Օրվա ընթացքում միավորների առավելագույն քանակը 20-ն է»,- նշել են մամուլի ծառայությունում: 

«Beeline Բոնուս» ծրագրին մասնակցելու համար կանխավճարային համակարգի բաժանորդները պետք է գրանցվեն համակարգում` զանգահարելով  *777# կարճ համարին: Հետվճարային համակարգի բաժանորդները պետք է զանգահարեն 0674777 համարին:

«ԱրմենՏել»-ի մամուլի ծառայությունում նշել են, որ բոլոր այն բաժանորդները, ովքեր մինչ այդ մասնակցել են «Beeline Բոնուս» ծրագրին, ավտոմատ գրանցվում են նոր ծրագրում` նվեր ստանալով 100 միավոր: