10:51 | 17.09.10 | Նորություններ | 4830

    Ինտերնետի միջին արագությունը Հայաստանում զգալիորեն աճել է

    Երեւան/Մեդիամաքս/. www.speedtest.am կայքը ներկայացրել է ս.թ. հուլիս եւ օգոստոս ամիսների ինտերնետ պրովայդերների միջին արագությունների մասին հաշվետվությունը:

    Ինչպես Մեդիամաքս-ին հայտնեցին www.speedtest.am կայքի պատասխանատուները,
    հաշվետվությունը հիմնված է կայքի ավելի քան 106.000 այցելությունների մոտ 275.000 չափումների վրա:

    “Այս հաշվետվության արդյունքը զգալիորեն տարբերվում է նախորդից: Վերջին ամիսների ընթացքում ինտերնետ պրովայդերներից շատերը անցկացրեցին ակցիաներ և  կատարեցին գնային փոփոխություններ: Այս ամենի արդյունքում վերջնական օգտագործողի ինտերնետ կապի միջին արագությունը զգալիորեն աճել է, ինչը պարզ երևում է հուլիս-օգոստոս ամիսների հաշվետվությունը հունիս ամսվա հաշվետվության հետ համեմատելիս (http://www.speedtest.am/am/providers.html)”, - նշեցին կայքի պատասխանատուները:

    Ստորեւ ներկայացված աղյուսակում ինտերնետ պրովայդերները դասավորված են  ըստ չափումների միջին արագությունների`

    FastNet     1123.47կբ/վ
    Ucom      1120.30կբ/վ
    Orange      1008.35կբ/վ
    Beeline     874.57կբ/վ
    ADC         721.21կբ/վ
    Icon        639.61կբ/վ
    Cornet      542.04կբ/վ
    Vivacell    533.38կբ/վ
    Web         521.31կբ/վ
    Arminco     420.76կբ/վ
    Radionet    400.54կբ/վ
    Harknet     385.45կբ/վ
    Infotech    350.54կբ/վ

    Արագության չափման եւ ստացված տվյալների մշակման մանրամասները ներկայացված են այստեղ. http://speedtest.am/am/terms-of-service.html :