«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը
13:00 | 08.09.10 | Նորություններ | 3156
Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը պատրաստվում է Հայաստանում ներդնել չորրորդ սերնդի (4G) LTE ցանց:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Նա չի մատնանշել 4G ցանցի գործարկման ժամկետը` ասելով, որ ներկայումս ընկերությունը ծավալում է նախապատրաստական աշխատանքներ: «Աշխարհում շատ քիչ են երկրները, որտեղ ներդրված է 4G ցանցը, եւ Հայաստանը կլինի դրանցից մեկը»,- նշել է Ռալֆ Յիրիկյանը:
Խոսելով «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի 3G ցանցի մասին` նա ասել է, որ ներկայումս այն հասանելի է ՀՀ 650 բնակավայրերում եւ ապահովում է 92%-անոց ծածկույթ: