11:16 | 07.09.10 | Նորություններ | 3245

ՀՀ-ում Beeline-ի ֆիքսված լայնաշերտ ինտերնետ-կապի ծառայություններից օգտվում է շուրջ 50 000 բաժանորդ

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանում Beeline-ի ֆիքսված լայնաշերտ ինտերնետ-կապի ծառայություններից օգտվում է շուրջ 50 000 բաժանորդ:

Այդ մասին այսօր Մեդիամաքս-ին հայտնել են «ԱրմենՏել»-ի մամուլի ծառայությունում` մեկնաբանելով Էլեկտրակապի միջազգային միության զեկույցը հեռահաղորդակցության շուկայի վիճակի եւ միտումների մասին:

Զեկույցի համաձայն, ՀՀ-ում ինտերնետ-կապի մատչելիությունը մեկ տարվա ընթացքում աճել է շուրջ 1,5 անգամ:

«Միաժամանակ, ՏՀՏ զարգացման ինդեքսը զգալիորեն չի բարելավվել, ինչը խոսում է երկրի համակարգչային հագեցվածությանն ուղղված ջանքերի շարունակման եւ ՏՀՏ կիրառման հմտությունների առաջխաղացման անհրաժեշտության մասին: Հատկապես մեծ առաջընթաց է արձանագրվել ֆիքսված լայնաշերտ ինտերնետ-կապի ծառայությունների մատչելիության բարձրացման ոլորտում: Հաշվի առնելով, որ այդ կապից օգտվում է Beeline-ի շուրջ 50 000 բաժանորդ, կարելի է վստահ ասել, որ «ԱրմենՏել»-ի ջանքերը վերջին տարվա ընթացքում արդյունք են տվել»,- նշել են մամուլի ծառայությունում:
 
Էլեկտրակապի միջազգային միության զեկույցը հեռահաղորդակցային շուկայի վիճակի եւ միտումների մասին հասանելի է հետեւյալ հասցեով` http://www.itu.int/ITU-D/ict/publications/idi/2010/index.html: