16:20 | 03.09.10 | Նորություններ | 3145

«ԱրմենՏել»-ը երկարաձգել է արտոնյալ պայմաններով լայնաշերտ ինտերնետի միացման ակցիան

Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) հայտարարել է լայնաշերտ ինտերնետ հասանելիության Hi Line ծառայությանը միանալու ակցիան մինչեւ 2010թ. դեկտեմբերի 31-ը երկարաձգելու մասին:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, ակցիայի շրջանակներում ընկերության հաճախորդները կազատվեն առաջին ամսվա բաժանորդային վարձից, կստանան անվճար ADSL մոդեմ, եւ Hi Line ծառայության միացումը կիրականացվի անվճար:

«Մեր ծառայությունն արդեն հասանելի է Հայաստանի 35 քաղաքում: Բնակիչները կարող են միանալ կայուն, որակյալ եւ, ամենակարեւորը, մատչելի Beeline ինտերնետին առանց որեւէ ծախսի: Միասնական օպերատորի առաջարկը ներառում է նաեւ սոցիալական պատասխանատվության մասնիկ, քանի որ այն նպատակ ունի երկրում բարձրացնել ինտերնետի թափանցելիության մակարդակը»-, նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ակցիայի պայմանների համաձայն, միացումից հետո` առաջին 12 ամսվա ընթացքում, անսահմանափակ սակագնային փաթեթից օգտվող հաճախորդները կարող են անցում կատարել ավելի բարձր արագությամբ անսահմանափակ սակագնային փաթեթների: Եթե բաժանորդն օգտվում է մեգաբայթային սակագնային պլաններից, ապա նա կարող է անցնել անսահմանափակ սակագնային պլանի կամ ավելի մեծածավալ թրաֆիկով փաթեթի: