12:35 | 19.08.10 | Նորություններ | 3030

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ն առաջարկում է «Լավ գին» ծառայությունը

Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային օպերատորն առաջարկում է «Լավ գին» ծառայությունը «Բարբառ» եւ «18+» սակագնային պլանների բաժանորդների համար:

Ակտիվացնելով «Լավ գին» ծառայությունը` նշված սակագնային պլանների բաժանորդները կարող են մեկ ամիս զանգահարել ՀՀ այլ բջջային եւ քաղաքային ցանցերի բաժանորդներին առավել մատչելի սակագներով. 38.5 դրամ/րոպե` «Բարբառ» եւ 34 դրամ/րոպե` «18+» սակագնային պլանների բաժանորդների համար:

Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել *050# հրահանգը: Ակտիվացման վճարն է 250 դրամ: Եթե 1 ամիսը լրանալիս բաժանորդի հաշվին լինի առնվազն 250 դրամ, ապա «Լավ գին» ծառայության գործողության ժամկետն ավտոմատ կերպով կերկարացվի, հակառակ դեպքում ծառայությունը կապաակտիվացվի: Իսկ ավտոմատ երկարացումը կասեցնելու համար անհրաժեշտ է ուղարկել *050*0# հրահանգը: