15:30 | 18.08.10 | Նորություններ | 2958

«ԱրմենՏել»-ը նվազեցրել է տեղական զանգերի վերծանման սակագինը ֆիքսված կապի բաժանորդների համար

Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել»-ը հայտարարել է Beeline ֆիքսված կապի ֆիզիկական եւ իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդների համար տեղական զանգերի վերծանման տրամադրման սակագնի նվազեցման մասին:

Տեղական զանգերի վերծանման 1 էջի արժեքը այժմ 10 դրամ է` նախկին 72 դրամի փոխարեն:

«Մեր կողմից մատուցվող լրացուցիչ ծառայությունների նոր սակագները  հաճախորդների սպասարկման բարելավմանն ուղղված ծրագրի շարունակությունն են հանդիսանում: Համոզված եմ, որ ծառայությունների ողջ տեսականու համար նախատեսված ճկուն եւ հավասարակշռված գնային համակարգը հնարավորություն կընձեռի մեր ընկերությանն ընդառաջ գնալ շուկայի ժամանակակից պահանջներին»,- ասել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ֆիքսված կապի բաժանորդները կարող են անվճար ստանալ միջազգային եւ տեղական զանգերի վերծանումը էլեկտրոնային փոստով` ընկերության գրասենյակներից մեկում նախապես լրացնելով համապատասխան դիմումի ձեւը: