ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան
13:26 | 18.08.10 | Նորություններ | 3498
Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Candle նախագծի համակարգող խորհրդի նիստը վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են կառավարության մամուլի ծառայությունում, նիստում ներկայացվել է նախագծի իրականացման ուղղությամբ միջազգային համագործակցության հնարավորությունների ու արդյունքների մասին տեղեկատվություն: Նիստի անդամները քննարկել են Candle նախագծի իրականացման նախապատրաստական փուլում այն ֆինանսավորելու պատրաստ շահագրգիռ միջազգային գիտական կազմակերպությունների ու փորձագետների ներկայացրած առաջարկները, ինչպես նաեւ սինխրոտրոն ճառագայթման արագացուցչի կառուցման նպատակով Candle կենտրոնին հողատարածք հատկացնելու հարցը։
Ս.թ. մայիսին ՀՀ կառավարությունը հաստատել էր է սինխրոտրոն ճառագայթման արագացուցիչի հիման վրա Candle միջազգային կենտրոնի ստեղծման ծրագրի նախագիծը: Այդ որոշմամբ պետությունը հայտարարել էր գիտական նախագծին իր մասնակցության մասին` բոլոր ծախսերի 25%-ի չափով:
«Գիտական նախագծին պետության բաժնեմասային մասնակցությունը լրացուցիչ խթան կհանդիսանա արտասահմանյան ներդրումների ներգրավման համար»,- այն ժամանակ ասել էր ՀՀ կառավարության ղեկավարը: