09:22 | 14.08.10 | Նորություններ | 4190

ՎիվաՍել-ՄՏՍ եւ RIM-ը ներկայացնում են BlackBerry լուծումները Հայաստանում

Երեւան /Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը, Emitac Mobile Solutions (EMS) եւ Research In Motion (RIM) ընկերություններն այսօր հայտարարեցին Հայաստանում BlackBerry լուծումները գործարկելու մասին:

«Անհատական եւ գործնական օգտագործման համար նախատեսված  BlackBerry սմարթֆոններ առաջարկելով` ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձգտում է նրան, որ իր բաժանորդներին հասանելի դառնան տեխնոլոգիական նվաճումները: Բջջային ինտերնետի բարձրորակ ծառայությունների տրամադրումը ՎիվաՍել-ՄՏՍ-ի գերակայություններից է: Ընկերության` տվյալների փոխանակման վրա հիմնված ծառայությունների հանդեպ աճող պահանջարկը հաշվի առնելով` մենք մեր բաժանորդներին առաջարկում ենք ստանալ առավելագույնը ՎիվաՍել-ՄՏՍ-ի` երկրում ամենամեծ ծածկույթով 3G ցանցից եւ RIM ընկերության սմարթֆոնների վերջին մոդելներից» ,- նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Նախնական փուլում ՎիվաՍել-ՄՏՍ-ը բաժանորդներին կառաջարկի BlackBerry Bold9 700, BlackBerry Bold 9000 եւ BlackBerry Storm 2 9520 մոդելները:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը կորպորատիվ բաժանորդներին առաջարկում է BlackBerry Enterprise Server ծառայությունը, իսկ ավելի փոքր ընկերություններին եւ անհատ բաժանորդներին` BlackBerry Internet Service ծառայությունը:

BlackBerry Enterprise Server-ը նախատեսված է հատկապես այն կազմակերպությունների համար, որոնք ունեն էլեկտրոնային փոստի սեփական սերվեր: BlackBerry Enterprise Server-ը լիովին ինտեգրվում է IBM Lotus Domino, Microsoft Exchange եւ Novell GroupWise հետ: Այս ծառայության համար կիրառվում է կոդավորման եւ  IT վերահսկման առաջադեմ համակարգ` ապահովելու անվտանգ, էլեկտրոնային փոստի եւ այլ կորպորատիվ տվյալների ՙpush՚ համակարգով գործող, անլար մուտքի հնարավորություն:

BlackBerry Internet Service-ը նախատեսված է ավելի փոքր ընկերությունների եւ անհատների համար: Այն թույլ է տալիս մուտք գործել մինչեւ 10 կորպորատիվ եւ անձնական էլեկտրոնային փոստարկղեր (այդ թվում` առավել մեծ ժողովրդականություն վայելող ISP էլեկտրոնային փոստի հասցեներ ինչպիսիք են Yahoo! Mail-ը եւ Google Mail-ը)` մեկ BlackBerry սարքից: