12:16 | 10.08.10 | Նորություններ | 3263

Beeline-ի 82 գրասենյակներում տեղադրվել են ցուցադրական գոտիներ ինտերնետային ծառայությունների թեստավորման համար

Երեւան/Մեդիամաքս/. Beeline-ը այսօր հայտարարել է հաճախորդների սպասարկման որակի բարելավման ծրագրի հերթական փուլի ավարտի մասին:

2010թ. սկզբից վերանորոգվել է Beeline-ի վաճառքի եւ սպասարկման 67 գրասենյակ Երեւանում եւ մարզերում: Մեծամոր քաղաքում բացվել է Beeline-ի նոր գրասենյակ, եւս 8 բնակավայրերում գրասենյակները տեղափոխվել են հաճախորդների համար առավել հարմարավետ վայրեր:

Beeline-ի 82 գրասենյակներում տեղադրվել են ցուցադրական գոտիներ ինտերնետային ծառայությունների թեստավորման համար, ինչպես նաեւ առեւտրային գոտիներ, որտեղ կարելի է ապառիկ ձեռք բերել հեռախոսներ, համակարգիչներ եւ նոութբուքեր, այսօր հայտնել են «ԱրմենՏել»-ի մամուլի ծառայությունում:

Ներկայումս Հայաստանում գործում են Beeline-ի 83 գրասենյակներ` 24-ը Երեւանում եւ 59-ը` մարզերում: