10:10 | 09.08.10 | Նորություններ | 2741

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը սկսել է HTC Legend-ի վաճառքը

Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը սկսել է վաճառել HTC Legend սմարթֆոնը:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի սրահներում HTC Legend-ի արժեքը 235.000 դրամ է, իսկ «Կլասիկ», «Կլասիկ սոլո» կամ «Կլասիկ Ֆլեքսի» փաթեթներից մեկին 1 տարով բաժանորդագրվելու դեպքում սմարթֆոնը կարելի է ձեռք բերել 215.000 դրամով:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի եւ «Յունիբանկի» միջեւ համագործակցության շրջանակներում HTC Legend եւ HTC Desire սմարթֆոնները կարելի է նաեւ ձեռք բերել ապառիկ: