10:25 | 27.07.10 | Նորություններ | 3453

Beeline-ը բարձրացնում է արագությունը Hi-Line-ի անսահմանափակ սակագնային փաթեթների բաժանորդների համար

Երեւան /Մեդիամաքս/. Beeline-ը հայտարարել է արագության բարձրացման մասին Hi-Line ծառայության անսահմանափակ սակագնային փաթեթների բոլոր բաժանորդների համար:

Մինչեւ ս.թ. օգոստոսի 15-ը նշված բաժանորդների կապուղիների թողունակությունը կավելանա 25%-ով:

““ԱրմենՏել”-ը բջջային կապի բաժանորդներին արդեն իսկ անակնկալներ է պարգեւել “Գիշերն է խոսում” ծառայության եւ “Ամառային SMS” փաթեթի տեսքով: Նոր սեզոնային առաջարկը հաճելի անակնկալ կհանդիսանա նաեւ Ինտերնետ ծառայությունից օգտվող հաճախորդների համար”, - նշեց “ԱրմենՏել” ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Կապուղիների թողունակությունը բարձրացվում է Hi-Line ծառայության անսահմանափակ սակագնային փաթեթների Երեւանի եւ մարզերի բոլոր բաժանորդների համար` առանց լրացուցիչ վճարի: