11:08 | 26.07.10 | Նորություններ | 3205

Տվյալների փոխանցման հայկական շուկան “սրըթաց զարգանում է”, հայտարարել է “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի ղեկավարը

Երեւան /Մեդիամաքս/. “ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հայտարարել է, որ տվյալների փոխանցման հայկական շուկան “սրընթաց զարգանում է”:

Ինչպես տեղեկանցնում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Ռալֆ Յիրիկյանն այս մասին հայտարարել է տեղեկատվական տեխնոլոգիաների /ՏՏ/ ոլորտը լուսաբանող հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար կազմակերպված երկօրյա դասընթացի շրջանակներում:

Ռալֆ Յիրիկյանն ասել է, որ տվյալների փոխանցման ոլորտում մրցակցության աճը կբերի ծառայությաւնների տեսականու եւ որակի բարելավմանը:

Հուլիսի 23-24-ին “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը Երեւանում կազմակերպել էր երկօրյա դասընթաց ոլորտը լուսաբանող լրագրողների համար:

Ռալֆ Յիրիկյանն ասել է, որ այս դասընթացի նպատակը “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի ապրանքանշանի գովազդը չէ, այլ հեռահաղորդակցության  ոլորտում լրագրողների գիտելիքների ավելացումը: Նրա խոսքերով, դասընթացը շարունակական բնույթ է կրելու: