10:05 | 19.07.10 | Նորություններ | 2522

«ԱրմենՏել»-ն առաջարկում է «Ամառային SMS»

Երեւան/Մեդիամաքս/. Beeline-ը գործարկել է «Ամառային SMS» ծառայությունը կանխավճարային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար:

Ծառայությունը թույլ է տալիս ուղարկել մինչեւ 30 ներցանցային SMS-հաղորդագրություն 0 դրամ սակագնով: Միացման արժեքը 15 դրամ է:

«Ամառային SMS» ծառայությունը կարելի է ակտիվացնել մինչեւ 2010թ. օգոստոսի 16-ը` զանգահարելով 067430 համարին, կամ 0674 համարին ուղարկելով SMS-հաղորդագրություն  30 տեքստով: Ծառայությունը տրամադրվում է 30 օր ժամկետով միացման պահից: